Ահա թե ինչ առիթով են Սոնա Ռուբենյանի և նրա մայրիկի ուշագրավ հրապարակումները

Սոնա Ռուբենյանի նորաստեղծ ընտանիքում անցնող օրը տոնական էր։ Երգչուհու առաջնեկը բոլորել է իր քառասուն օրականը։ Բալիկը՝ Մարին, ծնողների և տատիկի ու պապիկի ուղեկցությամբ եկեղեցում ստացել է Աստծո օրհնությունը։

Այս մասին պատմող լուսանկարներ են տեղադրել Սոնան ու նրա մայրիկը՝ նշելով, որ Մարին Սուրբ Զորավոր եկեղեցում ստացել է հայ քրիստոնյային վայել իր առաջին օրհնությունը Տեր Գրիգորի կողմից։

Նշենք, որ նախօրեին պատգամավորնրեից Քրիստինե Վարդանյանը բաց նամակով էր հանդես եկել, որն ուղղել էր Գարիկին ու Սոնային։ Նա, իր փաստարկները բերելով, խնդրել էր երաժիշտներին հրաժարվել դեկտեմբերի երեսունմեկին նախատեսված համերգին մասնակցելուց։

Սոնան այս իրողությանը հանրայնորեն դեռ չի անդրադարձել, սակայն Գարիկն իր մտքերով կիսվել է իր հարթակում՝ արտահայտելով իր խոր հիասթափությունը իր ու Սոնայի շուրջ ծավալված խոսակցությունների առիթով։

Գարիկն իր խոսքում նշել է, որ կարող են իրենց մասնակցությունը չեղարկել, սակայն նաև հարց է ուղղել, թե դա որքանով է նպատակահարմար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: