Ահա թե ինչպիսի վիրահատության է դիմել Գոհար Ավետիսյանը և ինչպիսի ցավեր է ունենում

Գոհար Ավետիսյանը մշտապես աչքի է ընկել քաշի նկատելի ավելցուկով։ Հաջողակ, շատ լավ վաստակող ու սիրված վիզաժիստը մի որոշակի պահից սկսած որոշել է նիհարել։ Այդ որոշումն ինչ-որ չափով համընկավ վիզաժիստի անձնական կյանքում տեղի ունեցած փոփխությունների հետ։

Գոհարը մի անգամ դիմել էր վիրահատական միջամտության, որ նիհարի։ Մի որոշ ընթացք նիհար վիճակում գտնվող դիմահարդարը նորից գիրացել է, ինչի համար նա շատ էր նեղսրտում։

Գոհարը նորից է որոշել վիրահատական միջամտության դիմել։ Այս անգամ նա վիրահատել է իր թևատակերը՝ հեռացնելով այնտեղի ավելորդ մսային զանգվածը։ Հետվիրահատական շրջանը Գոհարը չափազանց ծանր է տանում։

Գոհարն աննկարագերլի ցավեր ունի։ Շարունակ որդու կողքին գտնվելն ավելի է մեծացնում նրա հոգեկան ու ֆիզիկական ցավը, քանի որ տղան ցանկանում է, որ մայրը գրկի նրան, սակայն նա չի կարող։

Դիմահարդարը գրել է, որ նույնիսկ երբեմն ցանկանում է մի քանի օրով բացակայել տնից, սակայն չգիտի, թե ուր։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: