Սևակ Ամրոյանը, որ տարիներ շարունակ ցանկալի փեսացուների շարքերն էր համալրել և ապրում էր ազատաշունչ կյանքով, իր անձնական կյանքի մասին որևէ ակնարկ չէր անում։ Նա ամեն ինչ թաքցնում էր անթափանց վարագույրի ներքո։

Մինչ ընտանիք կազմելը Սևակը ակնարկային լուսանկարներ էր շատ հազվադեպ տեղադրում, սակայն այդպես էլ ոչ լուսանկարներով, ոչ հարցազրույցներում չէր բացահայտում իր սրտի տիրուհու ով լինելը։ Ոմանք փորձում էին համընկումների հիման վրա եզրակացություններ անել։

Միայն հարսանիքի օրը շատերն իմացան Սևակի նախ ամուսնանալու մասին, ապա նաև դեմքով ճանաչեցին երգչի սրտի տիրուհուն, ով բավականին հաճելի արտաքինով աղջիկ է, սակայն անհայտ է հանրային շրջանակների համար։

Հետհարսանեկան ժամանակաշրջանում Սևակը շարունակում է նախկին սկզբունքով ավելի հաճախ մասնագիտական գործունեությանը անդրադառնալ իր հրապարակումներում, իսկ ավելի սակավ՝ անձնական կյանքին։

Նրա վերջին հրապարակումը բացառիկներից է, որտեղ երգիչն իր տիկնոջ՝ Լուսինեի հետ է։ Նրանք փայլում են երջանկությունից։