Փոքրիկ ու չքնաղ Լեան ոչ միայն իր մայրիկի սիրելին է, այլ նաև սիրելի է դարձել մայրիկի բազմաթիվ հետևորդների համար, որոնք ջերմորեն են արձագանքում Քրիստինայի տեղադրած այն բոլոր կադրերին, որոնցում երևում է անուշիկ Լեան։

Քրիստինան այս օրերին շարունակում է աղջնակի հետ ապրել ամերիկյան միջավայրում, մասնավորապես Լոս Անջելեսում և Կալիֆորնիայում, որտեղից էլ հրապարակվում են Քրիստինայի և դստեր լուսանկարները։

Քրիստինան լուսանկարներին կից հաճախ է որոշ մեկնաբանություններ անում՝ պատմելով իր տպավորությունների մասին։

Վերջերս նա գրել էր, որ Լոս Անջելեսում մշտապես տաք ու ամառային պայծառ եղանակ է։

Ինչպես դժվար չէ հասկանալ Քրիստինայի հրապարակումներից, նրա աղջնակն օրվա մեծ մասը հենց մայրիկի հետ է անցկացնում։ Նա սովոր է մշտապես վայելել մայրիկի հոգատար ներկայությունը։

Լեայի հետ շատ ժամանակ է անցկացնում նաև Քրիստինայի մայրիկը, որը ծննդաբերությունից առաջ և հետո մշտապես դստեր կողքին է։