Ն․ Փաշինյանը օրերս Բրյուսելում տարատեսակ հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակներում տնտեսական և անվտանգային հարցեր է քննարկել։

Նա նախ հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ, որից հետո երկուստեք հայտարարել են գնացքի նոր ճանապարհային գծի բացման մասին։

Հետո Ն․ Փաշինյանը հանդիպել է այլ պաշտոնյաների հետ, մասնավորապես Սլովենիայի վարչապետի, Մոլդովայի նախագահի, Կիպրոսի նախագահի և այլոց հետ։ Հատկանշական է Ֆրանսիայի առաջնորդ Մակրոնի հետ Փաշինյանի հանդիպում։

Մակրոնի միջնորդությամբ հանդիպմանը մասնակցել է Ալիևը։ Դեռ հայտնի չէ, թե ինչ են նրանք մասնավորապես քննարկել, բայց այդ հանդիպումից հետո Ֆրանսիայի առաջնորդը Նիկոլ Փաշինյանի հետ շատ ջերմ լուսանկարներ է տեղադրել։

Նա նաև հայերեն շատ ջերմ հրապարակում է արել՝ գրելով, որ իրենք միշտ Հայաստանի կողքին են և հայերին մենակ չեն թողնի։ Նշենք, որ վերջերս Ֆրանսիայի նախագահի մրցակից նոր նախագահի թեկնածուն Մակրոնին մեղադրել է հայերին խոսքերով սատարելու, սակայն գործնականում ոչինչ չանելու մեջ։