Ահա թե ինչպիսի շքեղ նվեր է նվիրել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը սկեսրայրին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը աչքի է ընկնում իր բացառիկ շռայլությամբ։ Դիմահարդարելու իր տաղանդի շնորհիվ մեծ գումարներ աշխատող Գոհարը նույն մեծությամբ է ծախսում է այդ գումարները՝ շքեղ նվերներով ուրախացնելով իր հարազատներին։

Գոհարն իր շքեղ նվերով այս անգամ հաճելի անակնկալ է պատրաստել ամուսնու հայրիկի համար։ Նա թանկարժեք ավտոմեքենա է նվիրել իր ամուսնու հայրիկին՝ ուրախացնելով նրան։

Հետաքրքրական է, որ Գոհարն ամեն անգամ ինքնատիպ կերպով է մատուցում իր գնած նվերները։ Այս անգամ նա սկեսրայի ծննդյան խնջույքի ժամանակ է անակնկալը մատուցել՝ դարձյալ ինքնատիպ եղանակով։

Նա ծննդյան խնջույքի բոլոր հյուրերին հոբելյարի ուղեկցությամբ դուրս է հրավիրել, ապա նոր մեքենան անձամբ վարելով մոտեցել է սկեսրայրին, դուրս եկել մեքենայից ու նվիրել բանալիները։ Այս անսպասելի անակնկալից սկեսրայրը հուզվել է ու ապշել։

Երեկոն եզրափակվել է հյուրերի «Շնորհավորում ենք» ուրախ բացականչությունների և ծափահարությունների ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: