Ահա թե ինչպիսի շքեղ խնջույք է կազմակերպվել Աստղիկ Ալեքսանյանի ծննդյան օրվա առիթով․ տեսանյութ

Սամվել Ալեքսանյանի ավագ դուստրը՝ Աստղիկը, նախրօեին նշել է ծննդյան հերթական հոբելյանը, որը մեծ շուքով է կազմակերպվել։ Խնջույքին ներկա են եղել ու մի լավ ուրախացել են բազմաթիվ շոուբիզնեսային հանարահայտ դեմքեր։

Ծննդյան խնջույքը վարել է Ավետ Բարսեղյանը։ Ռուսաստանից ծննդյան խնջույքին ելույթ ունենալու համար հատուկ հրավիրվել է հանրահայտ երգիչներից Աբրահամ Ռուսոն, ում հյուրընկալողները մեծ սիրով են ընդունել, դիմավորել և հյուրընկալել։

Աստղիկը ընկերների, ամուսնու և ընտանիքի մյուս անդամների հետ հետաքրքիր երեկո է ունեցել։ Ծննդյան տորթը շատ ինքնատիպ ձևով է մատուցվել։ Ամբողջովին սպիտակ ու բազմաշերտ տորթը կիսելուց առաջ ներկվել է։

Աստղիկն ու իր ընտանիքի անդամները ներկերով ծննդյան տորթի վրա նկարներ, սիրո խոստովանություններ են թողել, հետո նոր միայն կիսել են տորթը։ Ծննդյան երեկոն հագեցած է եղել նաև կրկեսային ներկայացումներին բնորոշ աջպարարական հնարքների բեմականություններով։

Աստղիկի ծննդյան երեկոյից մի փոքրիկ հատված ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: