Ահա թե ինչպիսի շոկային անակնկալ է մատուցել Քրիստինա Եղոյանն իր մայրիկին․ անհնար է չհուզվելը

Քրիստինա Եղոյանն այն հանրահայտ կերպարներից է, ով դեռ վաղ տարիքից բավականին ինքնուրույն ու կայացած կյանք է վարել, քանի որ ծնողներից հեռու է ապրել։ Նա երբևէ չի թաքցրել, որ ծնողները հայրենիքից հեռու են ապրում։

Այդ է պատճառը, որ Քրիստինային մշտապես հետապնդում է ծնողների, մասնավորապես մայրիկի հանդեպ մեծ կարոտը։ Դերասանուհի երգչուհին ոչ մի առիթ բաց չի թողնում՝ իր ծնողներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու համար։

Ահա Քրիստինան անակնկալ այցելել է ծնողների բնակավայր։ Նա նախապես չի զգուշացրել իր այցի մասին ոչինչ։ Անսպասելի այցն անօրինակ հուզմունք է պատճառել Քրիստինայի մայրիկին։ Նա նստած է եղել մտերիմների հետ բացօթյա սրճարանում։

Երբ շրջվել է, տեսել է, որ Քրիստինան մեծ ու շքեղ ծաղկեփնջով կանգնած է իր հետևում։ Մայրը միայն կարողացել է արտաբերել․ «Ես կմեռնեմ»։

Նա գրկել է Քրիստինային ու արտասվել։ Քրիստինայի և մայրիկի անսպասելի հանդիպման այդ հուզիչ կադրը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: