Թովմասյան եղբայրներից Վահանը ամուսնացած չէր։ Նա ի վերջո օրերս ընտանիք է կազմել՝ կազմակերպելով ավանդական հարսանեկան արարողություն։

Քանի որ Վաչեն Հայաստանում չի գտնվում, նա չի կարողացել ֆիզիկապես ներկա լինել եղբոր հարսանյաց արարողությանը։

Վաչեն բավարարվել է հրապարակումով եղբորը շնորհավորելով։ Իսկ Վաչեի կինը՝ Գայանե Մանուկյանը, անձամբ ներկա է եղել Վահանի հարսանյաց արարողությանը՝ ի թիվս շոու բիզնեսի շատ ու շատ ներկայացուցիչների։

Ավելին՝ Գայանեն Վահանի հետ շատ ջերմ լուսանկար է տեղադրել՝ գրելով, որ թեև ոչ ոչքի հավատը չի գալիս, բայց Վահանի հարսանյաց արարողությունն է։ Գայանեն իր գրառումը եզրափակել է «Տեգր իմ սուրբ ու բարի» ձևակերպումով։

Նշենք, որ Վաչեի Ամերիկա գնալուց հետո ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե նա բաժանվել է Գայանեից։ Նշենք, որ Գայանեն դիզայներ է։

Նա Վաչեի հետ համատեղ ընտանեկան կյանքում դստրիկ է ունեցել, ում հետ Վաչեն հաճախ է լուսանկարներ տեղադրում։