Ահա թե ինչպիսի զվարճալի տեսանյութ է տեղադրել գեղեցկուհի Գոհար Հարությունյանը

Գոհար Հարությունյանը, ինչպես հայտնի է, բազմազավակ գեղեցկուհի մայրիկ է, ով լույս աշխարհ է բերել չքնաղ բալիկների։ Գոհարի բալիկները պայծառ ու լուսավոր երեխաներ են։ Բալիկներին մեծացնելուն զուգահեռ՝ Գոհարը կարողանում է հաջողությամբ նաև մասնագիտական գործունեություն ծավալել։

Գոհարը գործում է գեղեցկության մրցույթների ասպարեզում։ Նա զբաղվում է հայ գեղեցկուհիների մասնակցությունը տարատեսակ մրցույթներում համակարգելու գործընթացներով։

Նախօրեին Գոհարը մի զվարճալի տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է չքնաղ, երջանիկ փոքրիկ Սոֆենան մատով ուտում տորթի վրայի համեղ շոկոլադը։

Գոհարի տեղադրած տեսանյութի ներքո տեղ են գտել շնորհավորական ջերմ մեկնաբանություններ։ Ոմանք շնորհավորել են Սոֆենայի ծննդյան տարեդարձը, ինչին ի պատասխան Գոհարը գրել է, որ բալիկի ծնունդը չէ։ Նա հավելել է, որ իր մայրիկի ծննդյան օրն են նշել միասին։

Շատերն արձանագրել են, որ բալիկը պարզապես հրաշք է։ Գոհարի տեղադրած զվարճալի տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: