Ահա թե ինչպիսի երգի պրեմիերա է երկայացրել Վարդան Սարգսյանը այսքան տարի անց

Վարդան Սարգսյանը շոու բիզնեսի ասպարեզ մտավ երգելով։ Նա սկզբնական շրջանում հայտնի էր որպես երգիչ։ Սակայն Վարդանի գործունեության հետագա տարիները նրան բոլորովին այլ ճանապարհով տարան։

Երգիչը սկսեց զբաղվել հաղորդավարությամբ՝ հեղինակելով նախագիծ, որի շրջանակներում սկսեց շրջել աշխարհ ամենաանհայտ ու խուլ վայրերը՝ բացահայտելով հետամնաց ու արտասովոր կյանքով ապրող մարդկանց կենսակերպն ու կենցաղը։

Վարդանն իր հարցազրույցներում նշում էր, որ երգարվեստ վերադառնալու մասին միառժամանակ մոռացել է։ Ահա երգիչը նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Չեմ սիրում էլ քեզ»։

Երգի բառերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը, երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է։ Վարդանը ոչ միայն ներկայացնում է երգը, այլ նաև ինքն է նկարահանել տեսահոլովակը՝ դառնալով դրա ռեժիսորը։ Երգիչը երգի յութուբյան հհրապարակման ներքո հատուկ շնորհակալություն  է հայտնել Կարեն Շահնազարյանին:

Վարդան Սարգսյանի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: