Երգարվեստի ոլորտում հայտնի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը, որ տարիներ առաջ Հայաստանին կարևոր հաղթանակ բերեց, երեկ ընտանիք է կազմել։ Նա ամուսնացել է սիրելիի՝ Աննայի հետ։

Հարսանեկան շքեղ ու գեղեցիկ արարողությունը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Վլադիմիրն ուշագրավ ու գեղեցիկ անակնկալ է մատուցել կնոջը՝ հենց հարսանյաց սրահում նրան մի գեղեցիկ երգ նվիրելով։

Երգը վերնագրված է «Գնալով»։ Վլադիրմիր երգելու ժամանակ դահլիճում երևացել են նաև նոր երգի տեսահոլովակի կադրերը, որոնցում եղել է նաև հարսնացուն՝ Աննան։

Վլադիմիրի ներկայացրած նոր ստեղծագործության խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Մարտին Միրզոյանը, ով զբաղվել է նաև ստեղծագործության գործիքավորմամբ։

Երգի թեմատիկան, ինչպես կարելի էր ենթադրել, սիրային է։ Այն գեղեցիկ սիրո մի պատմության մասին է պատմում։

Վլադիմիր Արզումանյանի ներկայացրած նոր ստեղծագործությունը, որը երգիչը նվիրում է սիրելիին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։