Ահա թե ինչպես և ում հետ է կիրակին անցկացրել սիրված դերասանուհի Սաթենիկ Հազարյանը․ նա գունագեղ լուսանկարներ է հրապարակել

Սիրված ու հանրահայտ դերասանուհի Սաթենիկ Հազարյանը շատ դերասանուհիների նման խիստ բազմազբաղ է։ Նա իր բազմազբաղությանը զուգահեռ կարողանում է նաև ժամանակ գտնել իր երկու բալիկների համար։

Սաթենիկը հատկապես բաց չի թողնում հանգստյան օրերի ընձեռած հնարավորությունները և այդ ժամանակահատվածն անց է կացնում իր երեխաների հետ։

Այս կիրակին Սաթենիկը որոշել է իր երեխաների հետ միասին վայելել արարատյան տաք գարունը՝ մեկնելով քաղաքից դուրս և զմայլվելով հայաստանյան բնաշխարհով։

Սաթենիկը գունագեղ կադրեր է տեղադրել, որոնցում որոշ դրվագներ են երևում կիրակնօրյա հանգստից։ Երևում է, որ նրանք լիարժեք վայելել են իրենց օրը և հաճելի ժամանց են ունեցել։ Սաթենիկը լուսանկարներին կից գրել է․

Ոչինչ առավել երջանիկ ու ջերմ չի կարող լինել, որքան երեխաներիդ հետ հանգստյան օրն անցկացնելը: Ընդամենը մեկ օր թույլ ես տալիս քեզ չաշխատել, չվազվզել ու փոխարենը` ստանում ձագուկներիդ ժպիտն ու ջերմությունը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: