Ահա թե ինչպես է փոքրիկ հայուհին իր ձայնով ապշեցնում ու հիացնում ռուս ժյուրիին

Իննամյա փոքրիկ Կարինա Իգնատյանը հայտնի «Ձայնը» հեռուստանախագծի ռուսական տարբերակի շրջանակներում փայլուն մասնակցություն է ունենում: Իսկզբանե Կույր լսումների փուլում հանդես եկող փոքրիկ հայուհին կատարում է Մակդոնալդի «Միայն մենք երկուսով» երգը:

Երգի հենց առաջին հնչյուններից ժյուրիի անդամները հիացական ու զարմացական բացականչություններ են անում, իսկ Դիմա Բիլանն առանց վարանելու անմիջապես շրջվում է: Նա ելույթն ամբողջությամբ, նոտա առ նոտա վայելում է:

Նույնկերպ վարվում են նաև ժյուրիի մյուս անդամները: Երգի ավարտից հետո երկարատև հնչող բրավոներից ու ծափերից հետո Կարինան ներկայանում է: Մեր հայրենակցուհին հեռուստանախագծում ներկայացնում է ռուսական Կալուգա տարածաշրջանը:

Ժյուրիի բոլոր անդամներին ապշեցրել էր հատկապես Կարինայի տարիքի ու ձայնային հասուն ու հզոր կարողությունների զարմանալի համադրությունը: Նրանք իրենց կարծիքում ընդգծում էին այն փաստը, որ աղջնակն իր տարիքի համեմատ անհավանական հասուն նոտաներ է վերցնում, ինչը բացառիկ դեպք է:

Կարինայի ֆանտաստիկ կատարումը կարող եք վայելել ստորև կցված փոքրիկ տեսանյութում:

Рейтинг
( 7 оценок, среднее 3.43 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: