Սևակ Ամրոյանը արդեն մեկ տարի է, ինչ վայելում է ամուսնացած տղամարդու կարգավիճակն ու սիրելիի մշտական ներկայությունը։ Ինչպես երևում է, Սևակի ամուսնական կյանքը բավականին հաջող ու հաճելի է։ Այս մասին գաղափար է տալիս Սևակի գրառումը։

Սևակը, կիսվելով իր և սիրելիի համատեղ լուսանկարներից մեկով, որն արվել է մոտավորապես մեկ տարի առաջ, Սևակն ընկերներին և հարթակի հետևորդներին տեղեկացրել է, որ լրանում է իր ամուսնության մեկ տարին։

Ընտանեկան մեկամյա տոնի առիթով հայտնի երգիչը նաև գեղեցիկ անակնկալ է մատուցել սիրելի տիկնոջը։ Նա գույնզգույն ծաղիկների փունջ է գնել ու տարել կնոջը։ Երգչի կինը, դուռը բացելով, ուրախացել է ամուսնու ծաղկային անակնկալից։ Հետո նա էլ իր հերթին ծաղիկներով շրջապատված լուսանկար է տեղադրել։

Սիրելի տիկնոջը Սևակի անակնկալ մատուցելու այդ գեղեցիկ տեսարանը և այլ մանրամասներ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։