Վարդուհի Վարդանյանի տղայի գեղեցիկ ընտանիքում շուտով բալիկ է լույս աշխարհ գալու։ Այս մասին առաջին տեղեկությունները շրջանառեց հենց ապագա մայրիկը՝ Մերին։

Նա սիրելի ամուսնուն անակնկալ էր պատրաստել։ Ռուբենը, որ Վարդուհու հարազատների և ընկերների ուշադրության կիզակետում է մշտապես, երջանկի է այն մտքից, որ առաջիկայում հայրիկ է դառնալու։

Ռուբենի կինը հաճախակի է պատմում իր հետամուսնական կյանքի, հղիության և այլ մանրամասների մասին։ Նկատելի է, որ ապագա մայրիկը մեծ պատասխանատվությամբ, սիրով և անհամբերությամբ սպասում ընտանիքի նոր անդամի լույս աշխարհ գալուն։

Մերին նոր կադրեր է տեղադրել իր հարթակում, որոնցում երևում են ուտեստների տարբեր տեսակներ։ Մերիի հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա բավականին ուշադիր և բժախնդիր է իր սննդակարգի նկատմամբ։

Մերին օգտագործում է հագեցած, բազմազան և սննդարար մթերքներով հարուստ ուտեստներ, որոնք անհրաժեշտ են բալիկի սպասող մայրիկներին լիարժեք առողջ բալիկ լույս աշխարհ բերելու համար։