Տաղանդաշատ արտիստ Սամվել Թոփալյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Արտիստը սիրում է հպարտանալ իր ընտանիքի անդամներով։ Նա ընտանեկան արժեքները բարձրագույն արժեք համարող անհատներից է։

Սամվելն ամուսնացած է մասնագիտությամբ սոցիոլոգ, իսկ զբաղվածությամբ նաև պարուհի Դավթյան Սոնայի հետ։ Վերջին տարիներին Սոնան բացել է սեփական դպրոցը՝ պարային փորձը փոխանցելով կրտսեր սերնդին։

Սոնայի պարային դպրոցի սաներից է ընտանիքի կրտսեր անդամը՝ Արփենը։ Սամվելն այն հայրերից է, որ ինքնամոռաց ու երկրպագության աստիճանի սիրում է դստերը։ Նա հաճախ է դստեր մասին հիացական հրապարակումներ անում իր հարթակում։

Այսօր փոքրիկ Արփենի տարեդարձն է։ Այդ առիթով Սամվելը տեղադրել է իր ու Արփենի լուսանկարներից մեկը՝ գրելով այսպես․ «Երբ ծնվել ա ՀՐԱՇՔԸ»։

Ինչպես երևում է Սամվելի հրապարակումներից, Արփենը լուրջ հակումներ և կարողությունն է ցուցաբերում պարի ասպարեզում։ Նկատելի է, որ նա ցանկանում է գնալ մայրիկի մասնագիտական գծով։