Սիրված ու մեծ հարգանք վայելող դերասան Սամվել Թոփալյանը լույս աշխարհ է եկել ու մեծացել հայկական ավանդական ընտանեկան միջավայրում։ Նա երկու քույրերի փոքր եղբայրն է և շատ սիրված է ընտանիքում։ Սամվելի հայրը խառատությամբ է զբաղվել ավելի քան հիսուն տարի։

Ցավոք, նա լքել է երկրային կյանքը, սակայն ապրում է իր զավակների հուշերում։ Սամվելի մայրը վաստակաշատ մանկավարժ է, որ տարիներ շարունակ երևանյան դպրոցներից մեկում մաթեմատիկա է ուսուցանել մեծացող սաներին։

Սամվելի մայրը Ժանետա Պողոսյանն է։ Նրա տարեդարձի առիթով Սամվելը տեղադրել է իր ու մայրիկի գեղեցիկ լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Մամ, ծնունդդ շնորհավոր, ամենաՄԱՄ»։ Սամվելի այս շնորհավորանքին միացել են նրա ընկերները, մտերիմները, հետևորդները։

Նշենք, որ Սամվելն ընտանիք է կազմել Սոնա Դավթյանի հետ, և ինքն էլ երկու զավակների հայր է։ Սոնան զբաղվում է պարով, բացել է իր պարի դպրոցը, որտեղ փոքրիկներին պարել է սովորեցնում։