Աստղիկ Ալեքսանյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է շնորհավորել դստեր ծննդյան տարեդարձը Սամվել Ալեքսանյանի կինը

Սամվել Ալեքսանյանի բազմանդամ ընտանիքում այսօր տոնական է, քանի որ ընտանիքի ավագ զավակի՝ Աստղիկի ծննդյան տարեդարձն է։ Դստերը գործարարը անվանակոչել է իր մայրիկի պատվին։

Աստղիկը բավականին հաջողակ է իր գործունեության ոլորտում, ինչն էլ ծնողների համար լրացուցիչ հպարտանալու առիթ ու պատճառ է։

Աստղիկի մայրը՝ Շողերը, հատուկ սկզբունք ունի։ Նա իր սոցհարթակում անդրադարձ է անում հարազատների ծննդյան օրերի առիթով։ Բնականաբար նա չէր կարող բաց թողնել նաև Աստղիկի տարեդարձը։

Մայրը, շնորհավորելով դստերը, հորդորել է, որ նա շարունակի ուղղորդել իր քույրերին ու եղբայրներին կյանքի ճիշտ ճանապարհով։ Ծնողների վերաբերմունքից հասկանալի է, որ Աստղիկն ունի բազմանդամ ընտանիքի ավագ զավակին բնորոշ պատասխանատվություն։

Նշենք, որ Աստղիկն էլ իր հերթին ունի իր ընտանիքը, որտեղ մեծանում են երկու բալիկներ՝ տղա ու աղջիկ։ Երկու զավակների մայրիկը կարողանում է ընտանեկան հոգսերը համատեղելի դարձնել բիզնես գործունեության հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: