Հանրաճանաչ երգչուհի Նունե Եսայանը ոչ միայն լավ ծնող է, այլ նաև լավ զավակ է իր ծնողների համար։ Այդ մասին են վկայում նաև նրա հաճախակի անդրադարձները սիրելի ծնողներին, նրանց մասին արվող հրապարակումները։

Նունեն այն երջանիկներից է, որ դեռ շարունակում է սիրով ու հաճույքով վայելել իր ծնողների կարևոր ներկայությունը։ Նունեի ծնողները ներկա են նրա կազմակերպած ընտանեկան առիթներին, խնջույքներին, ծննդյան տարեդարձներին։

Նույն կերպ Նունեն է սիրով ներկա գտնվում ծնողների տարեդարձներին կազմակերպված առիթներին։ Նախօրեին Նունեն շնորհավորել է սիրելի հայրիկի ութսունհինգ տարին՝ հրապարակելով նրա հետ լուսանկար։

Բացի այդ, Նունեն իր ինստագրամյան հարթակում նաև լուսանկարներ է տեղադրել, որոնցում նրա ծնողներն են շատ երիտասարդ տարիքում։ Նա ծնողներին մշտական երջանիկ պահերով լեցուն բազում օրեր է մաղթել։

Նունեն հրապարակել է իր հայտնի «Պապ» երգը, որը շատերի սիրելի երգերի ցանկում է։ Երգում որդիական երախտագիտություն է հնչում հայրական բարության համար։