Հանրահայտ հաղորդավար Նարեկ Մարգարյանը գեղեցկուհի տիկին և հրաշալի տղա բալիկ ունի։ Այսօր նրա տիկնոջ՝ Մաշա Գասպարյանի տարեդարձն է։ Նարեկը Մաշայի երբեմնի դասախոսն է եղել։ Մաշան մի առիթով պատմել է, որ իրենք նախ շփվել են որպես ուսանող և դասախոս։

Մաշան իր ավարտական աշխատանքի առիթով նամակագրական կապ է ունեցել Նարեկի հետ։ Աշխատանքն ավարտելուց հետո նամակագրությունն ավելի մտերմիկ ու ջերմ շփման է վերածվել։ Նրանք միմյանց հետ կիսվել են իրենց սիրած երգերով ու ֆիլմերով։

Հընթացս երկուսն էլ հասկացել են, որ շատ ընդհանրություններ ունեն։ Չորս տարվա ընկերությունից հետո Նարեկն ու Մաշան որոշել են ամուսնանալ։ Մաշան միշտ նշում է, որ Նարեկը շատ հոգատար է իր ընտանիքի անդամների նկատմամբ։

Մաշայի տարեդարձի առթիով Նարեկը տեղադրել է իրենց տարբեր տարիների լուսանկարները՝ գրելով այսպես․ «Ծնունդը շնորհավոր իմ աղջկա, իմ սիրելիի, իմ ընկերոջ, իմ hանցագործության գործընկերոջ»։