Մարտինի և Հռիփսիմեի հանրահայտ արտիստական ընտանիքի ավագ զավակը՝ Լեոն, այս ընթացքում հասցրել է հիացնել շատերին՝ դառնալով սիրելի շատ-շատերի համար։ Հռիփսիմեն մեկ անգամ չէ, որ իր հարթակում ներկայացնում է Լեոյին։

Հենց Հռիփսիմեի ներկայացումների շնորհիվ էլ հանրության մի որոշակի հատված տեղյակ է, թե մանկուց ինչ մարդկային բարձր որակներ ունի փոքրիկ Լեոն, ով իր տարիքին անհամապատասխան հասություն է դրսևորում մարդկային հարաբերություններում։

Պարզվում է՝ Լեոն ոչ միայն սրամիտ ու խելացի բալիկ է, այլ նաև չափազանց հոգատար է։ Սա երևում է Հռիփսիմեի տեղադրած նոր կադրերից։ Հռիփսիմեի տեղադրած կադրերում երևում է, թե ինչպես է Լեոն հոգ տանում իր կրտսեր եղբոր մասին։

Լեոն օգնում է սայլակի մեջ գտնվող եղբորը կաթ ուտել։ Նա պահում է կաթի շիշը և փորձում այնպես անել, որ եղբայրը հնարավորինս հարմարավետ կաթ ուտի շշից։

Լեոյի մոտ կրտսեր եղբորը կերակրելը շատ լավ է ստացվում։ Հռիփսիմեի տեղադրած կադրերը՝ ստորև։