Հանրահայտ ու շատերկ կողմից սիրված արտիստուհի Ծովինար Մարտիրոսյանը նախօրեին նշել է ծննդյան տարեդարձը։ Նա դեռ կեսգիշերին մոտ տոնական փուչիկներով կեսկատակ, կեսլուրջ լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Դե սկսեցինք»։

Օրվա ընթացքում բազում ջերմ շնորհավորական խոսքեր ստանալուց հետո Ծովինարը շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված բարեմաղթանքների համար։ Նա բուռն ու հագեցած օր է ունեցել։

Այս մասին է վկայում Ծովինարի ընկերուհիներից մեկի՝ Լիլիթ Վարդանյանի տեղադրած տեսանյութը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերուհիները նվերներ մատուցում Ծովինարին, ապա փորձում են հարմարավետ տեղավորվել նրա կողքին, որ նկարվեն։

Արդյունքում ընկերուհիներից մեկի բուռն շարժումները բավականին զվարճալի տեսարանի պատճառ են դառնում, ինչն էլ տեղ է գտել Ծովինարի ծննդյան տարեդարձի մասին պատմող կարճատև տեսանյութում։

Նշենք, որ վերջին շրջանում Ծովինարը հաճախ է պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներ անում, իսկ լուսանկարների մի մասն էլ տեղ են գտնում նրա հարթակում։ Ծովինարի ընկերուհիներից մեկի տեղադրած վերը նկարագրված կադրերը՝ կցված նյութի մեջ։