Հանրահայտ ու բազմաշնորհ արտիստուհի Քրիստինա Եղոյանը նախօրեին մեծ հուզմունքով ու հուզառատ խոսքերով շնորհավորել է դեռևս իր միակ բալիկի՝ չքնաղ դստրիկի առաջին տարեդարձը։ Քրիստինան գեղեցիկ կադրեր է տեղադրել իր հարթակում։

Նա անկեղծացել ու խոսել է իր մայրական հույզերի, դստեր բերած նոր ապրումների ու զգացմունքների մասին։ Քրիստինան խատմել է, թե ինչպես է փոքրիկ Լեան ուղիղ մեկ տարի առաջ լույս աշխարհ գալով տակնուվրա արել իր կյանքն ու փոխել ամեն ինչ։

Նա իրեն Լեայի ծնունդից հետո հաճախ է հարցնում, թե ինչպես է մինչ դստրիկի լույս աշխարհ գալը ապրել և ուրախացել, իմաստավորել կյանքը։

Քրիստինայի Լեային արտիստուհու հետևորդներն այնքան են սիրում, որ անտարբեր չեն անցնում նրա մասնակցությամբ և ոչ մի կադրի կողքով՝ իրենց ջերմ վերաբերմունքն արտահայտելով կապուտաչյա գեղեցկուհու մասին։

Քրիստինե Եղոյանի ու դստեր մասնակցությամբ գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։