Ահա թե ինչպես է Լապշինը ծաղրում ադրբեջանական իշխանություններին և Ալիևին․ ծիծաղելի իրավիճակ

Վերջերս Լապշինը հայտարարել էր, որ ադրբեջանական ղեկավարությունը պարտվել է Եվրոդատարանում՝ պարտավորվելով իրեն որոշակի գումար վճարել հետապնդումների և անհիմն կալանավորման համար։

Դրանից հետո հայտնի բլոգերը, որ վերջին շրջանում իր ժամանակի մեծ մասն անց է կացնում Հայաստանում, երբեմն էլ բարեգործական նախաձեռնությունների մեջ է ներգրավվում, հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի կողմից իրեն վճարվելիք գումարի մեծ մասը տրամադրել պատերազմի արդյունում տուժած արցախցիներին։

Այդպիսով՝ բլոգերը կրկնապատկում էր ադրբեջանական ղեկավարության հանդեպ իր հաղթական վերաբերմունքի չափը։ Սակայն բլոգերը ադրբեջանական ղեկավարությանը ծաղրել է նաև նոր եղանակով։

Հարկ է եղել բացելու նոր հաշվեհամար, որին պետք է ադրբեջանական ղեկավարությունը վճարի դատարանի սահմանած գումարը։ Եվ ահա բլոգերը այդ հաշվեհամարը բացել է Արցախ բանկում։

Հենց Արցախ բանկին բացված հաշվեհամարին պետք է ադրբեջանական ղեկավարությունը փոխանցի Եվրոդատարանի սահմանած գումարը։

Տարբեր օգտատերեր արձագանքել են Լապշինի այս նախաձեռնությանը՝ ասելով, որ նման բան միայն հրեայի մտքով կանցներ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: