Հանրահայտ բլոգեր և վիզաժիստ Գոհար Ավետիսյանը վերջին շրջանում փորձությունների մեջ էր։ Նա որոշել էր մարմնի որոշակի հատվածների ավելորդ մսային շերտ հեռացնել, իսկ վիրահատությունից հետո ծանր վիճակում էր հայտնվել։

Գոհարի մոտ արյունահոսություն էր սկսվել, ինչն էլ հանգեցրել էր երկրորդ վիրահատության անհրաժեշտության։ Երկրորդ վիրահատությունից առաջ Գոհարը շատ ընկճված ու վատ վիճակում էր։

Երկրորդ վիրահատությունից հետո վիզաժիստին այցելել են մտերիմները։ Ընկերուհին նրան բերել համեղ ուտեստներ, որոնք հատուկ իր ձեռքով պատրաստել է Գոհարի հայրը։

Հոր ձեռքով պատրաստված համեղությունները համտեսելուց հետո Գոհարի տրամադրությունը բարձրացել է։ Նա որոշել է հարդարել մազերը, նույնիսկ ի վիճակի է եղել շնորհավորել հորեղբորորդուն՝ ծննդյան օրվա առիթով։

Իր ամենօրյա անցուդարձի մասին Գոհարը համառոտ տեսանյութ է պատրաստել, որն էլ զետեղել է իր յութուբյան հարթակում։ Երկրորդ վիրահատությունից հետո Գոհարի վիճակը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։