Ահա թե ինչպես է Գուրգեն Դաբաղյանը շնորհավորել մայրիկին ծննդյան օրվա առիթով

Գուրգեն Դաբաղյանը այն հանրային հայտնի դեմքերից է, ով հազվադեպ է անձնական թեման հանրային դարձնում, սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում երգիչը փոխել է իր այդ սովորությունը՝ անձնական թեմաները նաև հանրային հարթակ բերելով։

Այսօր երգչի սիրելի մայրիկի՝ Շուշաննայի ծննդյան տարեդարձն է։ Գուրգենն իր առաջնեկ դստրիկին հենց սիրելի մայրիկի անունով էլ անվանակոչել է։ Երգիչը մայրիկի ծննդյան օրվա առիթով երկու Շուշաննաների հետ լուսանկար է հրապարակել։

Գուրգենի տեղադրած լուսանկարում ինքը ծննդյան տորթ է ձեռքին պահել, որի վրա գրված է․ «Ծնունդդ շնորհավոր, մամ»։ Հենց այդ գրությունն էլ Գուրգենը դարձրել է նաև իր սոցհարթակային հրապարակման վերնագիրը՝ ավելացնել հետևյալ խոսքերը՝ «Միշտ մեր կողքին լինես առողջ ու երջանիկ»։

Գուրգենի այս հրապարակման նեքո նրա շատ հետևորդներ, հայտնի ու անհայտ անձինք ևս միացել են որդու շնորհավորական խոսքերին և իրենց բարեմաղթանքներն են հղել տիկին Շուշաննային։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: