Գուրգեն Դաբաղյանը, լինելով նորաթուխ հայրիկ, որոշակի սկզբունքներ է մշակել, որոնցով առաջնորդվելով էլ նա դաստիարակում է իր առաջնեկ դստրիկին՝ Շուշաննային։ Հայրիկը շատ ժամանակ է անցկացնում Շուշաննայի հետ։

Ժամանակը Գուրգենը հագեցած և ճանաչողական զրույցների վրա է ծախսում, երբ դստեր հետ շփվում է։ Նա համոզված է, որ դեռ վաղ տարիքից հարկ է երեխաներին աշխարհաճանաչողության լայն հնարավորություններ և տեղեկություններ տալ։

Գուրգենը, ինչպես երևում է, համաձայն է այն տեսակետի հետ, որ մարդկային կյանքում զրոյից հինգ տարեկանն է այն տարիքային շեմը, որի ընթացքում մարդն ամենաընկալունակն է։

Օրինակ՝ երգչի տեղադրած կադրերից մեկում երևում է, թե ինչպես է Գուրգենը Շուշաննային ցույց տալիս պատին կախված մի նկարը։

Մեկ այլ կադրում էլ երևում է, թե ինչպես են հայր ու աղջիկ նստած լճափին։ Լուսանկարում երևում է, թե Գուրգենն ինչպես է Շուշաննային ցույց տալիս մայրամուտը։

Հատկանշական է, որ Շուշաննան, չնայած իր փոքր տարիքին, ուշի ուշով է հետևում հայրիկի ցուցադրություններին։