Արամեն ու տիկինը մինչ վերջին շրջանը սկզբունքորեն իրենց երեխաներին չէին ցուցադրում, սակայն այն բանից հետո, երբ Աննան ու Արամեն որոշում կայացրեցին ցուցադրել երեխայի դեմքը, Աննան շատ հաճախակի ցուցադրում է իր երեխաների հետաքրքիր ու հագեցած առօրյան։

Վերջերս Աննան նկարահանել է իր փոքրիկ տղային, որը դաշնամուր է նվագում։ Նկատելի է, որ մայրը որդուն նկարել է թաքուն՝ վարագույրի հետևից, իսկ երեխան անտեղյակ ու անկաշկանդ նվագում է նոտաներով՝ անելով նաև իմպրովիզներ։

Նկատելի է, որ Արամեի փոքրիկ տղան որոշակի սեր և հետաքրքրություն ունի երաժշտության նկատմամբ։ Նա դեռ մանկուց գրավել ու սիրում է երաժշտությունը։ Չի բացառվում, որ նա առաջիկայում հանդես գա երգիչ հայրիկի հետ համագործակցությամբ։

Այս միտումի սաղմերը նկատելի են արդեն իսկ այսօր։ Աննան էլ, Արամեն էլ տեղադրում են կադրեր, որոնցում հայտնի երգիչը երաժշտական համարներ է կատարում իր փոքրիկ տղայի հետ։