Ժողովրդական երգերի ոգեշունչ կատամմաբ հայտնի Ներսիկ Իսպիրյանի տաղանդավոր ընտանիքի ներկայացուցիչներից է Աղասի Իսպիրյանը, ով նույնպես հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

Այսօր Աղասին նշում է ծննդյան 41 տարին։ Նա ամեն տարվա նման ուրախություն չի կազմակերպել այս տարի, քանի որ իր ազգակիցների հետ միասին սգում է նախորդ ամիսներին տեղի ունեցած դեպքերի առիթով։

Աղասի Իսպիրյանը ընտանիքի անդամների, ընկերների հետ միասին գնացել է Ծաղկաձոր՝ իր ծննդյան օրվա առիթով մի փոքր հանգիստ վայելելու։

Իր ծննդյան օրով Աղասին երազում է, որ աշխարհը ճանաչի մեր երկիրը, մեր ամբողջականություն, մեր ազգի տաղանդն ու հավատքը։ Նա մանկուց է հզոր հայրենիք երազել ու միշտ երգել է իր երազանքների հայրենիքը։

Աղասին ու իր տիկին նպատակադրվել են մինչև եկող դեկտեմբեր ամիսը ոչ մի զվարճանք ու տոնակատարություն չեն կազմակերպելու, և երգչի ծննդյան օրն այս առումով բացառություն չէ։