Քաղաքային երթուղայինների խնդիր թվում է անլուծելիներից է։ Քաղաքային երթուղային տրանսպորտային միջոցների նորացմանը և համալրմանը զուգահեռ, դարձյալ այդ ոլորտում առկա են լրջագույն խնդիրներ ու բացթողումներ։

Ներմուծվող ավտոբուսներին զուգահեռ շարունակում են մարդկանց տեղափոխությունը կազմակերպել նաև հնամյա գազելները, որոնք փոխադրում են հարյուրավոր մարդկանց, սակայն չունեն դրա համար տարրական հարմարավետություն ու պայմաններ։

Բնակիչները մեծ տհաճոթյամբ, սակայն այնուամենայնիվ համակերպվում են այս անհարմարություններին։ Նման հարմարվողականության դրսևորում է ստորև կցված տեսանյութի մեջ երևացող իրողությունը։ Մովսես Հարությունյանն իր հարթակում տեսանյութ է տեղադրել։

Տեսանյութի մեջ երևում է, որ գազելի ելքի դուռը չի բացվում։ Վարորդն առաջարկում է մի կերպ անցնել առաջ և առջևի դռնից դուրս գալ, եթե անհրաժեշտ է։ Ուղևորները ստիպված հարմարվում են վարորդի այդ առաջարկին ու այդ եղանակով դուրս գալիս տրանսպորտից՝ խոսելով ամոթի ու անհարմարության մասին։ Այս պատկերը ներկայացնող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։