Ահա թե ինչպես են Գյումրիում դիմավորել գերությունից վերադարձած զինվորին․ անասելի հուզիչ տեսարան

Գյումրիում մեծ ուրախությամբ ու հատուկ արարողակարգով են կազմակերպել գերությունից վերադարձած զինծառայողի վերադարձը։ Ինչպես հայտնի է, հետպшտերազմական խառնաշփոթի օրերին մի խումբ շիրակցի կամավորականներ հայտնվել էին գերության մեջ։

Մինչ համապատասխան կառույցները փորձում են տարբեր եղանակներով հնարավոր դարձնել տղաների վերադարձը հայրենիք, նրանցից մի քանիսին հընթացս հնարավոր է լինում տուն վերադարձնել՝ վերստին գունավառելով ու հուսավառելով վերադարձողների և նարնց հարազատների կյանքը։

Վերադարձողներին տանը գրկաբաց ու մեծ կարոտով են սպասում։ Այդ է վկայում այն մեծ խանդավառությունը, որ իշխում է վերադարձող զինծառայող ունեցող ընտանիքների հարկի ներքո։

Վերադարձողը Թաթուլ Գալոյանն է, ում հարազատները հիմնի ազդեցիկ հնչյունների ներքո են դիմավորել։ Երբ ժամանում է Թաթուլին բերող մեքենան, բոլորը սկսում են ուրախությամբ վանկարկել նրա անուն՝ բացելով շամպայնն ու թռցնելով խաղաղության խորհրդանիշ աղավնին։

Այս հուզիչ ու երանելի տեսարանի նկարահանումը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: