Արցախի այս տարվա սեպտեմբերի երկուսի տոնակատարությանը Նիկոլ Փաշինյանը, որ այդ ժամանակահատվածում գտնվում էր կարճատև արձակուրդի մեջ, այդպես էլ չմասնակցեց ու չայցելեց Արցախ։

Այս փաստը շատերի կողմից մեծ քննարկումների արժանացավ։ Արամ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում բացել էր որոշ փակագծեր՝ մեկնաբանելով Արցախ չգնալու Ն․ Փաշինյանի միտումը։

Նա վստահաբար նշում է, որ Արցախ չգնալը կապված է ոչ թե ադրբեջանական կողմի հորդորներով ու հայտարարություններով, այլ դաշնակից երկրի հանգամանքով։

Ա․ Սարգսյանը վստահ է, որ դաշնակից երկիրն է հորդորել Ն․ Փաշինյանին Արցախ չգանլ, որպեսզի նրա խաղաղապահ զորքը խնդիրներ չունենա։ Ուստի անհիմն են այն ենթադրությունները, թե Ն․ Փաշինյանին այլև չի հետաքրքրում Արցախը։

Արամ Սարգսյանը, նշելով ռիսկի գործոնները, միևնույն ժամանակ ասում է, որ գնալը տեղի իշխանության և զինվորականների համար կունենար ոգևորիչ ազդեցություն։

Քաղաքական գործիչը հիշեցնում է նաև Ռ․ Քոչարյանի չգնալու հանգամանքը, քանի որ վերջինս բոլոր առիթներով հիշեցնում է, որ ինքը Արցախի առաջին նախագահն է։ Տեսանյութը՝ կից։