Ահա թե ինչու էր Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ տարածությունն այդքան երկար

Մակրոնի մոսկովյան այցի և Պուտինի հետ հանդիպման սեղանը երկար ժամանակ քննարկումների, զվարճալի մեմերի առիթ ու պատճառ է դարձել։ Թեման այնքան լայն տարածում գտավ, որ Ռուսաստանից պարզաբանեցին, թե համաճարակային կանոնների պահպանումն է մեծ սեղանի ընտրության հիմնական պատճառը։

Այս մասին Ծովինար Բանուչյանը գրում է․ Եթե ձեզ հետաքրքիր ա, թե ինչու էր Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ տարածությունն էդքան երկար։ Չնայած նրան, որ այլ պաշտոնյաների հետ ևս Պուտինն էդպես ա հանդիպել ելնելով կովիդից, նույնը չի արել Ղազախստանի ու Արգենտինայի դեպքում։

Էլիզեից հաստատել են, որ պատճառն այդպիսի տարածության իրականում այն է, որ Մաքրոնը մերժել է Ռուսաստանում թեստ հանձնել, Էլիզեին շատ մոտ աղբյուրի նշած պատճառը’ Ֆրանսիան չի ուզել, որ Ռուսաստանը ունենա Մաքրոնի adn ը։

Էնպես որ, չէ, Պուտինի նպատակը երկար սեղանի միջոցով իր ուժը ցույց տալը չէր,- իր գրառումը եզրափակել է Ծովինար Բանուչյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: