Պատմաբան, քաղաքագետ Սուրեն Սուրենյանն այսօրվա և առաջիկայի քաղաքական զարգացումների մասին գրում է հետևյալը․ «Ո՞վ է «դիրիժորը» Խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ, Ստեփանակերտում Արցախի ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ընդունվելու է հայտարարություն։

Ակնհայտ է այս երկու իրադարձությունների ու բրյուսելյան վաղվա բանակցությունների կապը` առնվազն քաղաքագիտական այն վարկածով, որ փոխլրացնող այս իրադարձությունների համընկնումը պատահական լինել չի կարող։

Ակնհայտ է նաև, որ հայաստանյան ընդդիմությունն Արցախի իշխանության համակարգի վրա ամբողջովին ազդելու բավարար ռեսուրսներ չունի ու նաև` հակառակը։ Բայց տպավորություն ունեմ, որ այսօր Երևանի Ազատության հրապարակից ու Արցախի ԱԺ-ից նույն դարպասին են hարվածելու։

Իհարկե, երաշխավորված չէ, որ այդ hարվածը դիպուկ է լինելու, բայց հիմա այլ հարց է հետաքրքիր` արտաքին կամ ներքին ո՞ր ուժը կամ ուժերն են սինխրոնացված այս իրադարձությունների «դիրիժորը» կամ «դիրիժորները»»,- իր մտորումները եզրափակում է Սուրեն Սուրենյանը: