Քսանամյա Դիանայի հիվանդության մասին բարձրաձայնել էր ինքը՝ երիտասարդ աղջիկը՝ խնդրելով, որ բարի մարդիկ իրեն ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, որ կարողանա հաղթահարել կյանքին լուրջ վտանգ ներկայացնող հիվանդությունը։

Դիանայի հավանական բուժման համար գումարը շատ արագ հավաքվեց, ինչի շնորհիվ Դիանան կարողացավ մեկնել արտերկիր՝ գերմանական լավագույն կլինիկաներից մեկում բուժում ստանալու։ Նա բավականին ոգևորված ու դրական էր տրամադրված մեկնելիս։

Իսկ մինչ մեկնումը աղջիկը, լինելով հավատացյալ, որոշել և մկրտության արարողություն էր կազմակերպել հենց իր հիվանդանոցային սենյակում։ Դիանան որպես քավոր ընտրել էր հարսանեկան արարողությունների կազմակերպիչ, երգիչ, թամադա Մհեր Գալստյանին։

Ցավոք սրտի, Գերմանիայում Դիանան շատ քիչ անցկացրեց, քանի որ հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց։ Դիանայի քավոր Մհեր Գալստյանն էլ մեծ ցավով հայտնեց Դիանայի վաղաժամ մահվան մասին։

Նա այսօր լուսանկար է տեղադրել Դիանայի հուղարկավորության արարողությունից՝ գրելով․ «Ախխխխ ինչու գնացիր,ես քո հարսանիքն էի պատկերացնում»։