Ալինա Մարտիրոսյանը սակավ, բայց երբեմն առիթների դեպքում խոսում է իր ընտանիքի անդամների մասին՝ գնահատելով ու արժևորելով նրանց։ Ալինան մի քանի անգամ տարբեր առիթներով նշել է, որ ինքը գեղեցկուհի մայրիկ ունի, որն իրեն շատ է օգնել հարկ եղած դեպքում։

Այսօր հանրահայտ արտիստուհու գեղեցկուհի մայրիկի տարեդարձն է։ Ալինայի մայրը Ռիտա Կարապետյանն է։ Բնականաբար, այս օրը Ալինան չէր կարող անտեսել։ Նա անդրադարձել է օրվա խորհրդին և իր համար կարևորությանը։

Տեղադրելով իր ու մայրիկի տարբեր տարիների լուսանկարներից մի քանիսը՝ Ալինան գրել է հետևյալը․

«Ծնունդդ շնորհավոր, Իմ աննման, սիրուն, հմայիչ, բարի Մամուշկա ջան, Աստծո օրհնությունները միշտ քեզ հետ լինեն, թող քո բոլոր, բարի նպատակները և աղոթքները հասնեն Աստծուն»։

Ալինայի հարթակի հետևորդները սիրով ու ջերմ շնորհավորանքներով միացել են Ալինայի խոսքերին ու մաղթանքներին՝ իրենց հերթին շնորհավորելով սիրելի արտիստուհու սիրունատես մայրիկին՝ Ռիտա Կարապետյանին։