ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Այսօր ԱԺ ներկաիս նախագահ Ալեն Սիմոնյանի տարեդարձն է։ Նա ծնվել է 1980 թվականին Ռոբերտ Սիմոնյանի և Մարինե Հովհաննիսյանի ընտանիքում։

Տարբեր առիթների ժամանակ Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ հայրն իր կյանքից շուտ է հեռացել։ Նա հաճախ է զգացել հոր ներկայության կարիքը։

Ա․ Սիմոնյանը ուսանել է նախ Ձերժինսկու անունը կրող դպրոցում, ապա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Հանդես է եկել որպես պրոդյուսեր, դերասան, լրագրող, ապա նաև՝ քաղաքական գործիչ։

Նա քաղաքականության մեջ ակտիվացել է վերջին տարիներին, իսկ հեղափոխությունից հետո զբաղեցնում է կարևոր պետական պաշտոններ։

Ա․ Սիմոնյանն ընտանիք է կազմել Մարիամ Մարգարյանի։ Նա երեք զավակների հայր է։ Նրա ավագ որդին, ով ծնվել է մինչ Մարիամին հանդիպելը, այժմ բավականին մեծ է։ Ավագ որդուն Ալեն Սիմոնյանն անվանակոչել է Ռոբերտ՝ հայրիկի պատվին։

Մարիամի հետ Ալենը երկու զավակ է ունեցել՝ որդի և դուստր։ Դուստրը՝ Վիկտորիան, արդեն դպրոցական է, իսկ որդին՝ Էրիկը, վերջերս է լույս աշխարհ եկել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: