Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կբոլորեր քառասունհինգ տարին։ Վ․ Ասատրյանը ծնվել ու մեծացել է բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆելիքս Ասատրյանը, շուտ է վախճանվել։ Ընտանիքում երկու տղաներ են մեծացել։

Վահագնը տան կրտսերն է եղել։ Մայրը՝ Սիմա Ասատրյանը, մեծացրել է հայրենասեր ու հայրենանվեր ազնիվ քաղաքացիների։ Վահագնը դպրոցական և երաժշտական կրթություն է ստացել Քասախում, որտեղ և ծնվել է։

Վահագն Ասատրյանի աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Մ․ Մելքոնյանի անունը կրող վարժարանում ուսումնառությունը։

Ընտրելով hետախուզական դասակի հրամանատարի մասնագիտությունը՝ Վ․ Ասատրյանը սկսել է պատվով ծառայել հայրենիքին։

Վ․ Ասատրյանն իր հերթին ընտանիք է կազմել և երկու որդիների է մեծացրել։ Նա զավակների դաստիարակության հարցում կարևորել և արժևորել է այն արժեքները, որոնցով ժամանակին սնվել է ինքը։

Արցախյան վերջին պատերազմին կյանքը տված լեգենդար հրամանատարին այսօր հիշում են շատերը։ Նրա հետ լուսանկար է հրապարակել և հիշատակի խոսքեր գրել դերասան Մկրտիչ Արզումանյանը։