Սեմյոն Պեգովը դարձյալ Հայաստան է եկել, դարձյալ վատ՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Վորգոնզոն հանդես է եկել տեղեկատվական նյութով։ Ռազմական այս լրատվամիջոցի ներկայացուցիչները գտնվում են Սյունիքում։

Ս․ Պեգովը ռեպորտաժ է պատրաստել Սյունիքից՝ հայտնելով, թե անցնող օրվա իրադարձությունների հետևանքով ինչ իրավիճակ է ստեղծվել։

Նա նշել է, որ հայկական կողմը առնվազն երկու դիրք է կորցրել, ընդ որում, այդ դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող էին։

Ս․ Պեգովը խոսել է նաև իրադարձությունների արդյունքում գրանցված մարդկային կորուստների մասին՝ հիշեցնելով հայկական կողմի դեռևս հրապարակած մեկ զոհի մասին, իսկ ադրբեջանական կողմն ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ավելի շատ մարդկային կորուստներ է ունեցել։

Ս․ Պեգովը դա օրինաչափ ու տրամաբանական է համարում, քանի որ նրանք hարձակվել են՝ հաղթահարելով բարձունք, որտեղ գտնվել են հայկական զինվորները։ Նշենք, որ ադրբեջանակն կողմը խոսել է դեռ յոթ զինծառայողի մասին։

Ս․ Պեգովի ռեպորտաժը Սյունիքից կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։