Ադրբեջանում հրատարակվել է Հայոց լեզվի նոր դասագիրք. մանրամասներ

Ադրբեջանում անցնող տարեվերջին հրատարակվել է հայերենի ուսուցման հերթական ուսումնական ձեռնարկը, որով հայերեն կարող են սովորել ոչ միայն ուսանողները, այլ նաև բոլոր ցանկացողները:

Այս առիթով Արմեն Ավետիսյանը գրում է. «Ադրբեջանը անցած տարվա վերջին, հերթական անգամ, հրատարակեց «Հայոց լեզու» նոր բուհական դասագիրք:

Օրվա ապազգային իշխանությունները, երկուսուկես տարի առաջ փակեցին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում գործող «Ադրբեջանագիտություն» մասնագիտացումը և կրթական ծրագիրը, որը ամբողջ Հայաստանում ադրբեջանագիտություն ուսումնասիրելու և ադրբեջաներեն սովորելու միակ ակադեմիակն հարթակն էր:

Պատկերացնում եք՝ պшտերшզմող երկրում, գործող իշխանությունը, դիտավորյալ փակում է թշնшմու պատմությունը, քաղաքականությունը, մշակույթը ուսումնասիրող և թշնամու լեզուն ուսուցանող միակ հարթակը:

Իսկ Ադրբեջանը անցած տարվա վերջին, հերթական անգամ, հրատարակեց «Հայոց լեզու» նոր բուհական դասագիրք: Տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք բուհերի համապատասխան ֆակուլտետներում ուսումնասիրում են Հայագիտությունը և սովորում են հայերեն:

Հ.Գ. Ըստ համացանցում շրջանառվող տեսանյութերի ադրբեջանցի ուսանողները ավելի վարժ են խոսում հայերեն, քան որոշ նիկոլական պատգամավորներ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: