Ծանրամարտի առաջնության բացումը փոքրիկ միջադեպով ուղեկցվեց, որի մասին Հայկ Թորոյանը գրում է․ «Հայաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, այսօրվանից մինչև Ապրիլի 23-ը Երևանում ընթանալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 350 մարզիկ՝ 40 երկրից։

Ես կարծում եմ, որ մինչ Ապրիլի 23-ը կարելի է պարզապես սրճարաններում և այլ վայրերում նստելու փոխարեն, պարտք համարել և առնվազը մեկ օր ձեր երեխաների հետ ներկա գտնվել Մարզահամերգային Համալիրում տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և աջակցել Հայաստանը ներկայացնող մեր մարզիկներին։

Նման մրցաշարին մասնակցելը ոչ միայն ձեզ համար պատմական կլինի, այլ նաև ձեր ներկայությամբ մեծ ոգևորություն և ուժ կփոխանցեք մեր մարզիկներին։ Իսկ Ապրիլի 14-ին Երևանում ընթացավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։

«Չնայած, որ մի անհայրենիք դաշնшկի վшuտակ փորձեց Հայաստանի իմիջը գցել և վшրքшբեկել մեր երկիրը» բայց եթե այդ հարցում աշխարհը «ների մեզ և աչք փակի» ապա կարելի է ևս մեկ անգամ արձանագրել, որ նման միջոցառումները վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով և գրավում աշխարհի ուշադրությունը, արդյունքում Հայաստանի իմիջը գերազանցում է մեր սպասելիքները։ Միայն խաղաղություն և միասնականություն լինի, աշխարհը մեզ չի հասնի»։