Ադրբեջանական Հաքքին.ազ-ը հանդես ա եկել ի պաշտպանություն Նաիրի Հոխիկյանի․ մանրամասներ

Հայկական մեդիա տիրույթում ինֆորմացիոն հոսք է տարածվել առ այն, որ ադրբեջանական հանրահայտ Հաքինազ լրատվական կայքը մի հայտարարություն է տեղադրել, որով իր լիակատար օժանդակությունն է արտահայտում հայ լրագրող Նաիրի Հոխիկյանի անձին։ Հայտարարության մեջ լիակատար համաձայնություն է հայտնվում հայ ժուռնալիստների միության հայտարարությանը։

Այս իրողությունը, բնականաբար, հայկական միջավայրում ոչ միանշանակ է ընդունվել։ Կարծիք հայտնողներն անվարան հաստատում են, որ սա ակնհայտ խայծ է, քանի որ ճանաչում են հակառակորդի ձեռագիրն ու գործելաոճը։ Նրանք հակառակորդին հաղթելու համար ունեն նաև նրան ի տես աշխարհին սատարելու քաղաքականություն։

Ն․ Հոխիկյանը նույնպես անձամբ անդրադարձել է հարցին՝ ասելով, որ չակերտավոր խելացիները որոշել են վերջերս իր հեղինակության շուրջ ծավալված խոսակցությունների հաշվին դիվիդենտներ շահել, ինչը նրանց չի հաջողվելու։

Նշենք, որ այս իրողության առիթով արտահայտվել են նաև լրագրող այն գործընկերները, ովքեր, չնայած անհամաձայնություն ու տարաձայնություն ունեն նրա հետ, սակայն այս դեպքում հորդորում են չտրվել սադրանքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: