Հայտնի հաղորդավարուհի Ագնեսա Խամոյանը այն հմայիչ և ուժեղ կանանցից է, ով ժամանակի ընթացքում սահուն տեղափոխվեց քաղաքականություն՝ ներգրավվելով Ռ․ Քոչարյանի ներկայացրած քաղաքական ուժի մեջ։

Ագնեսան ընտրություններից հետո հայտնվեց Խորհրդարանում՝ հանդես գալով համարձակ ու ինտրիգային զեկույցներով, հայտարարություններով, ելույթներում։

Ագնեսան ոչ միայն իր գործունեությամբ և խոսքով է հանդես գալիս, այլ նաև մշտապես ներկայանում է հմայիչ ու փոփոխվող կերպարով։ Ագնեսայի արտաքին նկարագրի մեջ հաճախ է դրական փոփոխություն տեղի ունենում, ինչն աննկատ չի մնում։

Պարզվում է, Ագնեսան նաև անակնկալ նվերներ է ստանում։ Ընդ որում, նա նվերներ է ստանում անծանոթներից։ Անծանոթներից մեկը Ագնեսային հարսանիքի ժամանակ կարմիր վարդերի փունջ է ուղարկել։

Հատկանշական է, որ անծանոթը շեշտել է հասցեատիրոջ քաղաքական ուղղվածության փաստը։ Ագնեսան լուսանկարել է վարդերի փունջ և գրել է հետևյալը․

«Հարսանիքի ժամանակ անծանոթից «մեր «Հայաստան» դաշինքի պատգամավորին» ծաղիկներն, ինչ խոսք, անակնկալ էին»։