Հանրահայտ երգիչ Աբրահամ Ռուսոն, որ հայկական իր ծագման մասին վերջերս շատ ավելի հաճախ է խոսում և հայերի ճակատագրով ավելի շատ է հետաքրքրվում, այժմ ապրում է բարդ ժամանակահատված։ Նա Ամերիկա է մեկնել։

Մեկնումի պատճառն Աբրահամի առողջական վիճակն է։ Անհրաժեշտ է շատ բարդ վիրահատական միջամտություն, որը պետք է բարելավի երգչի առողջական վատթարացած վիճակը։

Բանն այն է, որ տարիներ առաջ երգչի վրա hարձակում են գործել, որի ժամանակ վնասվել, ճզմվել է նրա ոտքի երակը։ Դեռ այն ժամանակ երակի նեղացումը օգնել է բժիշկներին, որ ժամանակին արդյունավետ կերպով կանգնեցնեն առատ արյունահոսությունը։

Այդ դեպքից անցել է ավելի քան տասնհինգ տարի։ Տարիներ անց երակի նեղացումը խաթարում է երգչի արյան լիարժեք շրջանառությունը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։

Այժմ նա որոշել է գնալ ռիսկի և ի վերջո վիրահատական միջամտությամբ լուծել առողջական այդ խնդիրը։