Հանրահայտ քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը թութակի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տեղադրել։ Նա տեսանյութը վերնագրել է հետևյալ կերպ՝ Ֆանտաստիկ։ Առհասարակ, տիկին Զոհրաբյանը հատուկ վերաբերմունք ունի կենդանիների նկատմամբ։

Խելացի թութակը կարողանում է կրկնել իրեն ուղղված հրահանգները։ Թութակը շատ վարժ կարողանում է խոսել, շարահյուսական ճիշտ կառույցով նախադասություններ կազմել, երգել։ Նա հիշում է այն բոլոր երգերը, որոնք նրան փորձում են հիշեցնել։

Նա ոչ միայն երգում է հնչած երգի տողերը, այլ նաև շարունակում է այդ տողերը։ Տաղանդավոր թութակը մեծացել է ռուսական միջավայրում և խոսում է ռուսերեն, գեղեցիկ ու նուրբ արտահայտություններ է արտաբերում։ Նրա կատարած երգերը ևս ռուսերեն են։

Ըստ գիտնականների այս ցեղատեսակի թութակները մոտավորապես վեցից յոթ տարեկան երեխայի խելք ունեն և կարողանում են մտածել ու խոսել այդ տարիքի երեխայի կարողությունների սահմաններում։ Ն․ Զոհրաբյանի տեղադրած տեսանյութը տաղանդավոր թութակի մասնակցությամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։