Հանրահայտ երգչուհի և հաղորդավարուհի Բուզովա Օլգան վերջին շաբաթները նվիրել է հանգստին։ Նա մեկնել է Սոչի, որտեղ էլ կապի է դուրս եկել իր հետևորդների հետ՝ տեղեկացնելով առաջիկա անելիքների մասին։

Խոսելով անձնական կյանքում ու մտածողության մեջ լուրջ տեղաշարժերի մասին, Բուզովան ասել է, որ մտադիր է այցելել վայրեր, որոնցում մարդկային ոտք չի դիպել։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ուղղաթիռով պետք է լեռների կողմը գնա։

Ակտիվ ու պարբերաբար հրապարակումներ անող երգչուհու հետևորդներն ու լրագրողները տարօրինակ են համարել դրանից հետո շուրջ երեք օր որևէ հրապարակում չանող երգչուհու լռությունը։ Կապ են հաստատել երգչուհուն ներկայացնող նրա մենեջերի հետ։

Անտոն Բոգոսլավսկին նույնպես տեղյակ չի եղել երգչուհուց։ Նա բավականին անհանգստացած է եղել՝ կիսելով երգչուհու լռոջթյան հետ կապված նրան ճանաչողների անհանգստությունը։ Նա նշել է, որ Օլգայի հետ իրեն նույնպես չի հաջողվում կապ հաստատել։