Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ռիտա Սարգսյանի մահվանից հետո իր սոցհարթակում մի նկար էր տեղադրել, որտեղ երևում են այն օգտատերերը, ովքեր ծիծաղում են Ռ․ Սարգսյանի մահվան լուրի ներքո։

Այս հրապարակման ներքո Յա Չաո անունով մի օգտատեր տեղադրել է Անիտա Այվազյանի այն լուսանկարը, որտեղ Անիտան պաստառով է և պահանջում է ՀՀԿ-ի հեռանալը։ Ի պատասխան օգտատիրոջ հրապարակած նկարի՝ Անիտան գրել է․

«Հետո՞։ Ես երբեք չեմ աջակգել ոչ հներին, ոչ էլ նորերին, բայց ահա թե ոչ մեկի մահը ևս չեմ ցանկացել: Էդ դուք եք մարդկային արդարությունը, ցшվը գնահատում սրա նրա թիմից լինելով: Դեմ լինել մեկին՝ չի նշանակում աջակցել մյուսին:

Ու բավական է Նախկին ու Ներկա անեք, Դուք անգամ մահը սգում եք թիմերով և, հակառակը, չարախնդում եք, եթե ցավը ձեր թիմակցինը չի»: Օգտատերն էլ պատասխանել է, որ Անիտան երկու տարում փոխել է իր գաղափարները։