«Քովիդի դրական կողմը». Սիրուշոն ցույց է տվել` ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ

Արդեն երկրորդ տարին է, ինչ քովիդ կոչված վիրուսը լարվածության և կաշկանդվածության մեջ է պահում համայն մարդկությանը՝ թելադրելով սեփական կանոններն ու պայմանները։

Շատերը քովիդով հիվանդանալու ժամանակ ինքնամեկուսացման ընթացքում խոստովանում են, որ լավ հնարավորություն են դիտարկում մեկուսացումը հարազատների հետ առավել սերտ շփումների համար։

Նման իրավիճակում է հայտնվել հանրահայտ երգչուհի Սիրուշոն, ով վերջին շրջանում ակտիվ համերգային ու գործնական ճամփորդությունների մեջ էր։

Երգչուհին օրեր առաջ հայտարարել էր, որ երկու տարի շարունակ իրեն հաջողվել է խուսափել քովիդից, իսկ հիմա նա վարակվել է ու ստիպված է մեկուսանալ։

Պարզվում է՝ Սիրուշոն մեկուսացել է իր ընտանիքի անդամների՝ ամուսնու և երկու որդու հետ միասին։ Նրանք միասին ընտանեկան հետաքրքիր ժամանց են կազմակերպում։

Սիրուշոն ընտանեկան լուսանկար է տեղադրել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են Լևոնն ու Սիրուշոն լեգոներով խաղում իրենց զավակների հետ։ Նրանք լեգոներով ինքնաթիռ են պատրաստում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: