Քաբուլի բնակիչները տարերային կերպով փախչում են քաղաքից․ տեսանյութ

Աֆղանստանում պատմա-քաղաքական կարևոր վերաձևափոխություններ են տեղի ունենում, որոնք իրենց անխուսափելի ազդեցությունն են ունենալու տարածաշրջանի մյուս երկրների վրա։

Երկրի մայրաքաղաք Քաբուլը շատ անհանգիստ է արդեն օրեր շարունակ։ Այն պահից, երբ հայտնի է դարձել, որ թալիբները մոտենում են քաղաքին և տարվում են բանակցություններ իշխանությունը առանց դիմադրությունների հանձնելու համար, Քաբուլի բնակչությունը պատրաստվում էր դրան։

Շատերը շտապել են բանկեր՝ հանելու իրենց խնայողությունները։ Փակվել են սպասարկման և այլ օբյեկտներ։ Կեսօրից հետո երկրի ղեկավարը հայտարարություն է տարածել իշխանությունն առանց ցնցումների թալիբներին հանձնելու մասին։

Դրանից հետո Քաբուլի բնակչությունը սկսել է զանգվածաբար լքել քաղաքը։ Համացանցում հասանելի են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում են, թե ինչպես են Քաբուլի քաղաքացիներն իրենց մեքենաներով ճանապարհվում քաղաքից դուրս։

Մեքենաների զանգվածային երթի պատճառով առաջացել են անկանոն խցանումներ, որոնք փաստացիորեն փակել են քաղաքից դուրս տանող ուղիները։ Տեղի բնակչության Քաբուլը լքելու տեսարանը ներկայացված է ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: